«Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը». Մնացականյանը հրաժեշտ է տվել անձնակազմին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը. «Սիրելի՛ գործընկերներ, բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:

Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։

Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:

Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:

Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն՝ շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:

Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»:

http://armday.am/post/152898/-khstoren-hordoro-m-em-pahpanel-hajkakan-petakan-ajs-karo-jtsy-mnatsakanjany-hrazhesht-e-tvel-andznakazmin