Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը. Mediaport

Երկու օր է՝ դատավոր Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք, հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը

Երեկ, ուշ գիշերին դատավոր Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.

1. Աննա Դանիբեկյանը,

2. Մնացական Մարտիրոսյանը,

3. Գագիկ Պողոսյանը,

4. Վաչե Մարգարյանը։

Ֆարխոյանը հայտնել, որ կան ևս 2 դատավորներ՝ Մահվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն եթե ԱԱԾ-ն կարողանա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին:

Քիչ առաջ դատավորների ցուցակը փոխանցել է դատախազություն, որտեղ աշխատանքներ են տարվում միջնորդությունները Կ. Ֆարխոյանին և նրա ներկայացրած ցանկում եղած դատավորներին մակագրելու ուղղությամբ:

http://armday.am/post/152919/pashinjany-jo-rajin-datavorneri-kho-mb-e-dz-avoro-m-gortsyntatsy-ghekavaro-m-e-datavor-karen-farkhojany-mediaport