«Այցելել եմ Լիսագոր և անձամբ համոզվել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում». ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում:

Այցի ընթացքում տեղում զրուցել եմ բնակիչների և զինվորականների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա ծրագրերը»:

http://armday.am/post/152924/-ajtselel-em-lisagor-andzamb-hamozvel-stepanakert-berdzor-majro-gho-antsanelio-tjan-ho-salio-tjan-hartso-m-ah-nakhagah